Հրանտ Բագրատյան. Հայաստանի վարչապետի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Երևանի քաղաքապետն է23 դեկտեմբերի 2010 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն է, մեկ այլ հնարավոր թեկնածու կարող է դառնալ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Բոլորն արդեն ցանկանում են հանել Տիգրան Սարգսյանին իր պաշտոնից, քանի որ նա իր մտքերով և խոսքերով արդեն ձանձրացրել է իշխանություններին: Եթե հարմար տարբերակ լինի, ապա Սերժ Սարգսյանը կհանի ներկա վարչապետին իր պաշտոնից»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է Կարեն Կարապետյանին Երևանի քաղաքապետ նշանակելուն, ապա Բագրատյանը կարծում է, որ «ՀայՌուսգազարդ»-ում նրա աշխատանքով հիանալու առիթներ չկան, իսկ քաղաքապետ պետք է լինի այն մարդը, որին ժողովուրդը հարգում է: «Նրա աշխատանքի տարիներին գազի ներտնտեսական սակագինը 8 դոլարից դարձել է 190 դոլար, դա ռուսական գազի արժեքը չէ, այլ ներքին ծախսերը: Ուկրաինայում այդ ծախսերը կազմում են 20 դոլար, իսկ Ռուսաստանում` 49 դոլար, այն դեպքում, որ դրանք տարածքով հսկայական պետություններ են»,- ասել է նա: «Որտե՞ղ եք տեսել, որ գազի սպառման կրճատման դեպքում երկրում ընլայնեն գազի պահեստարանները: Ընթացիկ տարում գազի թանկացումների 81 տոկոսը «ՀայՌուսգազարդի» ներքին գործոնների հետևանք է», այլ ոչ թե Ռուսաստանի կողմից թանկացումների»,- հավելել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |