ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագծին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագծին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 23-ի նիստում հավանություն է տվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագծին, փոփոխություններ և լրացումներ առաջարկել վեց այլ օրենքներում, որոնք պարունակում են համանման դրույթներ։

Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ առանձին օրենք է ընդունվելու ազատ տնտեսական գոտիների մասին։

«Օրինագծի առանձնահատկությունն այն է, որ բավական լուրջ ֆիլտր է դրվում հնարավոր ռիսկերի առջև` ծրագրերն իրականացնելուց առաջ դրանք նախապես պետք է արժանանան կառավարության հավանությանը, լինեն հասկանալի, թափանցիկ և կառավարելի»,- ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---