Վահրամ Մկրտչյան. Կարելի է ասել, որ մինչ 2010թ. դեկտեմբերը կոալիցիան անգործության էր մատնված23 դեկտեմբերի 2010 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Կարելի է ասել, որ մինչ 2010թ. դեկտեմբերը կոալիցիան անգործության էր մատնված: Այդ մաիսն Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԺԱՄ նախագահ Վահրամ Մկրտչյանը: Ըստ նրա, միայն դեկտեմբերին, Գագիկ Բեգլարյանի հետ կապված միջադեպից հետո, Հայաստանի իշխանությունները սկսեցին ինչ-որ քայլեր ձեռնարկել: Սակայն, ըստ Մկրտչյանի, դա իմիտացիոն բնույթ է կրում: Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ՀՀԿ 20-ամյակին նվիրված նիստում, Մկրտչյանն ասել է, որ նման հայտարարությամբ Սերժ Սարգսյանը հանդես եկավ նաև 2008թ. սեպտեմբերին, սակայն, մինչ օրս այդ հարցում ոչինչ չի փոխվել: «Հուսով եմ, որ այս անգամ Հայաստանի նախագահը հավատարիմ կմնա իր խոսքերին»,-ասել է նա: Իր հերթին ՀԺԱՄ երիտասարդական թևի առաջնորդ Հայկ Կոնջորյանն անդրադարձել է 2010թ. երկրի արտաքին քաղաքական զարգացումներին: Անդրադառնալով նրան, որ ՀՀ խորհրդարանն ուղղումներ է կատարել «Լեզվի մասին» օրենքում՝ Կոնջորյանն ասել է, որ ուսանողների մեծ մասը դեմ էր օրենքի ընդունմանը: «Ճիշտ կլիներ, եթե հաշվի առնվեին երիտասարդության շահերը»,-ասել է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |