Սերգեյ Մինասյան. ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը Անկարայի հանդեպ ճնշում գործադրելու համար![]() 23 դեկտեմբերի 2010 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Իր աշխատանքն ավարտած ԱՄՆ 111-րդ գումարման Կոնգրեսի արդյունքները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն մտադիր է պահել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը որպես մի «ոսկե հնարավորություն» Անկարայի հանդեպ ճնշում գործադրելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը : «Վաշինգտոնի այդ ճնշումը կվերաբերի ամերիկա-թուրքական հարաբերությունների բոլոր ասպեկտներին»,-ասել է նա: Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արգելափակել է 252 բանաձևը՝ երկկուսակցական մեծամասնության աջակցությանը հակառակ: Իր հերթին բանաձևի հեղինակ Ադամ Շիֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չընդունի բանաձևը այս գումարման ընթացքում, նա նմանատիպ բանաձև կներկայացնի նաև հաջորդ տարի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |