Ռիչարդ Կիրակոսյան. 2011թ. բարենպաստ կլինի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար23 դեկտեմբերի 2010 - 17:14 AMT PanARMENIAN.Net - «Ցավոք, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին վերջին պահին որոշեց, որ չի դնի 252 բանաձևը քվեարկության, թեև խոստացել էր: Սակայն, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կրկին կմտնի Կոնգրես, և ես կարծում եմ, այս անգամ շանսերն ավելի մեծ կլինեն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Կոնգրեսի նոր կազմը նախորդից ուժեղ կլինի, իսկ 2011թ. բարենպաստ կլինի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար: «Նոր Կոնգրեսում բանաձևին կսատարեն ոչ միայն հունական ու կիպրոսյան լոբբիները, որոնք ավանդաբար համագործակցում են հայկական լոբբիի հետ, այլ նաև, ինչը շատ կարևոր է, հրեական լոբբին, ինչը ավելացնում է մեր շանսերը: Նոր գումարման Ներկայացուցիչների պալատի մթնոլորտը հակաթուրքական է լինելու: Ինչ վերաբերում է նոր խոսնակ Ջոն Բեյնորին, ապա նա ոչ թե հայերի դեմ է տրամադրված, այլ թուրքամետ է: Սակայն, ես կարծում եմ, որ նա կփոխի իր դիրքորոշումը»,-ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կարող է պատժել Թուրքիային, ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դա վատագույնն է, ինչ կարող է տեղի ունենալ Թուրքիայի համար: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |