Հրանտ Բագրատյան. Տնտեսական աճը Հայաստանում ընթացիկ տարում զրոյական էր

Հրանտ Բագրատյան. Տնտեսական աճը Հայաստանում ընթացիկ տարում զրոյական էր

PanARMENIAN.Net - «Տնտեսական աճը Հայաստանում ընթացիկ տարում զրոյական էր և նույնիսկ որոշ անկում կա, իսկ գրանցված 8,1 տոկոս գնաճն իրականում կազմում է 12-13 տոկոս»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, 2011թ. բյուջեով նախատեսված 2,5-5,5 տոկոս գնաճի միջանցքը իրատեսական է, սակայն միշտ կա այն կրճատելու շանս: «Հայաստանում գները ԱՄՆ դոլարով հաշվարկված ավելի բարձր են, քան համաշխարհային շուկայում: Եթե հանկարծ հունվարին հայտարարվի, որ շաքարը կարող է ցանկացած ընկերություն ներմուծել, ապա մեզ մոտ գնանկում տեղի կունենա: Շաքարի իրական արժեքը Հայաստանում 210-220 դրամ է 1 կգ դիմաց»,-ասել է նա: Բագրատյանը հավելել է, որ նման որոշման դեպքում ՀՆԱ-ի աճը կկազմի 12-20 տոկոս:

«Իշխանություններն անընդհատ խոսում են մենաշնորհների դեմ պայքարի մասին, իսկ Սամվել Ալեքսանյանը բացում է հերթական սուպերմարկետը: Երևանում յուրաքանչյուր 100 մետրի վրա սուպերմարկետ կա, իսկ դա նշանակում է, որ փոքր բիզնեսը մեզ հարկավոր չէ»,-ասել է նա: Նախկին վարչապետը նշել է, որ կոռուպցիան Հայաստանում այնքան մեծ է, որքան մեծ է մենաշնորհատերերի դերը երկրի տնտեսության մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---