ՀՀԿ. Կոալիցիայի փլուզման մասին հայտարարությունները որոշ քաղաքական գործիչների երազանքն է միայն![]() 23 դեկտեմբերի 2010 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Վերադասավորումները իշխանության մեջ կատարվում են ոչ թե առանձին մարդկանց կամքով, այլ ժողովրդի քվեարկության հիման վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա, եթե կոալիցիան մինչ առաջիկա ընտրությունները շարունակի աշխատել բնականոն ռեժիմով, ապա դա միայն կամրապնդի կոալիցիա կազմող քաղաքական ուժերի դիրքերը: «Կոալիցիայի փլուզման մասին հայտարարությունները որոշ քաղաքական գործիչների երազանքն է միայն»,-ասել է Սահակյանը: Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը: Ըստ նրա, նման հանդիպումներին հարկավոր է հանգիստ վերաբերվել: «Ես կցանկանայի, որ Հայաստանի բոլոր նախագահները մնային քաղաքականության մեջ»,-ասել է Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀ երկրորդ նախագահը բավականին իներտ է քաղաքական ակտիվության տեսակետից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |