Հրանտ Բագրատյան. Հայ Առաքելական եկեղեցին արմատական բարեփոխման կարիք ունի

Հրանտ Բագրատյան. Հայ Առաքելական եկեղեցին արմատական բարեփոխման կարիք ունի

PanARMENIAN.Net - «Հայ Առաքելական եկեղեցին մի կառույց է, որը ոչ մի ընդհանուր բան չունի Քրիստոսի ու հավատի հետ և որը անպատժելի է»,-ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Երևանում կայացած մամլո ասուլիսոմ: «Եթե եկեղեցին զբաղվում է դաստիարակությամբ, առողջապահությամբ, ապա նա պետության կարիքը չունի: ՀԱԵ-ն արմատական բարեփոխման կարիք ունի, ես չեմ կարծում, որ եկեղեցու սպասավորների կամայականությունները պետք է առաջնային լինեն: Դուք ինչ-որ տեղ տեսե՞ք եք տպագրված ՀԱԵ-ի հաշվետվությունը: Դա ստվերային տնտեսություն է: Ոչ մի այլ երկրում նման բան չկա»,-ասել է նա:

Նախկին վարչապետն ասել է, որ հայ պետականության հիմնական կորուստները տեղի են ունեցել ՀԱԵ գործունեության պատճառով, որն այդպես էլ չմիացավ հիմնական քրիստոնեական ճամբարներից մեկին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---