Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 6,5 միավորով Վանդովրի մրցաշարում միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը![]() 23 դեկտեմբերի 2010 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող փառատոնի գլխավոր մրցաշարի երկրորդ տուրում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Դենիել Նարոդիցկուն (ԱՄՆ), Վահե Բաղդասարյանը` միջազգային վարպետ Դավիթ Լոբժանիձեին (Վրաստան): Հայ շախմատիստներն այժմ գլխավորում են աղյուսակը հինգ այլ մասնակիցների հետ: C մրցաշարում հանդես եկող Աննա-Մայա Ղազարյանը (Հոլանդիա) նույնպես հաղթեց երկրորդ տուրում եւ աղյուսակը գլխավորող չորս մասնակիցների մեջ է: Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Վանդովր քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Ղարամյանը կես միավոր ավելի ունի մոտակա մրցակիցներ գրոսմայստերներ Կորնետից (Ֆրանսիա), Մալախատկոյից (Բելգիա) եւ Շանիկիձեից (Վրաստան): Եզրափակիչ տուրում առաջին մրցանակի հարցը կորոշվի Ղարամյան-Մալախատկո, Կորնետ-Շանիկիձե պարտիաներում:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |