Հրանուշ Հակոբյան. Մենք անելիք չունենք ազգայնական ծայրահեղականների հետ![]() ![]() PanARMENIAN.Net - «Մենք դատապարտում ենք ամեն մի բռնություն: Շատ ցավալի է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է Մոսկվայում»,- դեկտեմբերի 23-ին տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` մեկնաբանելով վերջին շաբաթներին Մոսկվայում տեղ գտած ազգայնականության պոռթկումները: Նա նաև վստահություն հայտնեց, որ Ռուսաստանի իշխանությունները կկարողանան կանխել բռնությունները: Վերջին իրադարձությունները չպետք է ազդեն հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և զարգացումների վրա: Նախարարի կարծարծիքով` աստիճանաբար մարում են դրսևորվող ազգայնական երևույթները: «Ինչպես նշեցին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը բազմազգ արմատով պետություն է և որևէ մեկինը չէ: Այն նաև այն ազգերինն է, ովքեր այնտեղ ապրում են: Այդ թվում նաև հայերը: Ես չեզոքության և հանդարտության կոչ եմ անում մեր հայրենակիցներին: Մենք անելիք չունենք միանալու ազգայնական որևէ ծայրահեղականների»,- հորդորեց Հրանուշ Հակոբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |