Վազգեն Սաֆարյան. Արդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում պետք է 50 տոկոս լինի23 դեկտեմբերի 2010 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Արդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում ընթացիկ տարում կկազմի 23,5 տոկոս, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Ընթացիկ տարվա 11 ամիսների արդյունքում մենք արտադրել ենք 734 մլրդ դրամի արտադրանք: Հայաստանում արտադրվող ապրանքների շուրջ 63-64 տոկոսը վերամշակման արդյունաբերության արտադրանք է, որոնց 50 տոկոսը սննդամթերք է»,-ասել է նա: Վազգեն Սաֆարյանը հայտնել է նաև, որ ՀՆԱ-ում արդյունաբերության բաժնի աճը տարվա արդյունքում կկազմի 6,6 տոկոս, իսկ հաջորդ տարի նախատեսվում է, որ աճը կկազմի 4,6 տոկոս, այսինքն 2 տոկոով պակաս, քան այս տարի: «Մենք բանակցում ենք երկրի կառավարության հետ, որպեսզի քայլեր ձեռնարկվեն արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում ավելացնելու ուղղությամբ»,-ասել է նա: Ըստ նրա, արդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում պետք է 50 տոկոս լինի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |