Հայաստանի 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստ դարձավ Կառլեն Մկրտչյանը

Հայաստանի 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստ դարձավ Կառլեն Մկրտչյանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի անվ. համերգասրահում կայացավ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն և Առաջին լիգաների, ինչպես նաև ֆուտզալի Հայաստանի առաջնության չեմպիոնների ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Հայաստանի 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստ դարձավ «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, իսկ լավագույն մարզիչ ճանաչվեց «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած ավանդի համար PanARMENIAN Media-ից մրցանակ ստացավ Վարդան Մինասյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---