Հովհաննես Հովսեփյան. 729 գիտական թեմաներ, չգիտես ինչու, ֆինանսավորվել են 3,4 մլրդ դրամով24 դեկտեմբերի 2010 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Գիտության պետական հանձնաժողովը 2008-2009 թթ. ընթացքում ֆինանսավորել է 729 գիտական թեմաներ, որոնք նպատակաուղղված չեն եղել ֆունդամենտալ գիտական հայտնագործությունների և երկրին ոչ մի օգուտ չեն բերել: Այդ մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ նախագահին կից Վերահսկիչ ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Ավելին, այդ աշխատանքները համապատասխան ուսումնասիրություններ չեն անցել, ընդ որում դրանք ֆինանսավորվել են 3,4 մլրդ դրամով: Հատկանշական է այն, որ ֆինանսավորման հայտեր ներկայացվում են մի քանի անգամ, ընդհուպ մինչև այն, որ «կրկնվում են տառասխալները»: «Ինչպե՞ս կարելի է երկու տարի շարունակ նույն բանին փողեր տրամադրել և ոչինչ չանել»,- ասել է նա: Հովսեփյանը նաև հաղորդել է, որ Գիտության պետական կոմիտեին տրամադրվել է 76 մլն դրամ գիտական հետազոտությունների հետ կապված ծախսերի համար: «Սակայն տրամադրված միջոցներով ձեռք են բերվել կենցաղային ապրանքներ, օրինակ, սառնարան, կահույք, իսկ հաշվետվության մեջ նշվել է, որ միջոցներն ուղղվել են գիտական հետազոտությունների»,- ասել է նա: Նա նաև հավելել է, որ 2009-ին գիտաժողովներ անցկացնելու նպատակով տրամադրվել է 36,6 մլն դրամ առանց նախնական հաշվարկների և ծախսված գումարի հետագա վերահսկողության: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |