ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայությունը լրջորեն կզբաղվի երկրում իրացվող դեղերի հարցով24 դեկտեմբերի 2010 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայությունը տվյալ պահին շարունակում է հսկողություն իրականացնել առողջապահության ոլորտում, և կառույցի ուշադրության կենտրոնում ներկրումն է և դեղերի իրացումը: Այդ մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Նրա խոսքերով, ստուգումների արդյունքում պարզվել է, որ իրականացվող պետծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը դեղեր մատակարարելու մրցույթում հաղթած ընկերությունը դեղատներում նույն դեղերը վաճառել է 30-40 տոկոսով ավելի էժան: «Ստուգումների արդյունքում նախագահի մոտ հրավիրելու է խորհրդակցություն, և նա արդեն տեղյակ է գոյություն ունեցող խնդիրներին»,- ասել է նա: Հովհաննես Հովսեփյանը նաև հաղորդել է, որ որպես մարդասիրական օգնություն Հայաստան առաքվող դեղերը հաճախ չեն համապատասխանում որակի պահանջներին. լինում են ժամկետանց, չի նշվում արտադրողը: «Ներկրվում են դեղեր, որոնց պիտանելիության ժամկետն արդեն մոտենում է ավարտին և այնպիսի քանակությամբ, որ այդ շրջանում անհնար է դրանք իրացնել»,- ասել է նա: Վերահսկողական ծառայությունն արդեն բացահայտել է խախտումներ դեղատներին տրամադրվող լիցենզիաների մեջ: «2008-2009 թթ. ընթացքում մենք անցկացրել ենք ուսումնասիրություններ 96 դեղատներում, որի արդյունքում բացահայտվել է լիցենզիա տրամադրելու պայմանների 176 խախտում»,- ասել է նա և հավելել, որ ծառայությունը բազմիցս ստիպված է եղել ժամկետանց և չգրանցված դեղերը առգրավել դեղատներից: Նա նաև հաղորդել է, որ հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում մեծ խնդիր կա, կապված նրա հետ, որ տրամադրվող դեղամիջոցները և պարագաները չեն հասնում հասցեատիրոջը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |