Արմեն Աշոտյան. Արմատական փոփոխությունները կրթության ոլորտում հնարավոր են հսկայական ներդրումների դեպքում

Արմեն Աշոտյան. Արմատական փոփոխությունները կրթության ոլորտում հնարավոր են հսկայական ներդրումների դեպքում

PanARMENIAN.Net - «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2010. Բարձրագույն կրթության մարտահրավերը» զեկույցը: Զեկույցում վերլուծվել է Հայաստանի տնտեսական կատարողականը, մրցունակության միջազգային դիրքը, Հայաստանի բարձրագույն կրթության հիմնադխնդիրները մրցունակության համատեքստում և առաջադրել Հայաստանում միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթության ձևավորման ռազմավարությունների այլընտրանքները՝ ելնելով լավագույն փորձի ուսումնասիրությունից ու հայաստանյան իրականության առանձնահատկություններից:

«Սա ինձ հայտնի առաջին աշխատանքն է, որտեղ խոսքերից բացի կա վերլուծություն և ձևավորված ռազմավարություն: Զեկույցը ճշմարտացի է, այդ մասին վկայում է նաև այն, որ հեղինակային խումբը նշել է, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: Զեկույցում կան մի շարք ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս, որ բոլոր խնդիրների հետ միասին բարձրագույն կրթության համակարգը հույս է ներշնչում, որ համապատասխան ռազմավարություն մշակելու, ներդրումների, կառավարման որակի բարձրացման դեպքում հնարավոր կլինի ունենալ մի համակարգ, որն առաջ կմղի երկրի տնտեսությունը»,-զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշել է, որ բարձրագույն կրթությունը թանկարժեք գործընթաց է, իսկ որակյալ բարձրագույն կրթությունը՝ ավելի թանկարժեք: Ըստ նրա, երկիրը, որը ձգտում է արմատական փոփոխությունների բարձրագույն կրթության ոլորտում, պետք է պատրաստ լինի հսկայական ներդրումներ կատարել այդ ոլորտում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---