Ստեփան Դեմիրճյան. 2010 թվականը չի կարելի նվաճումների տարի համարել24 դեկտեմբերի 2010 - 15:43 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականը չի կարելի նվաճումների տարի համարել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ըստ նրա, առկա խնդիրների լուծման գործում առաջընթաց չի գրանցվել: Նա նշել է նաև, որ աճում է արտագաղթը: «Ընթացիկ տարվա ինը ամսվա ընթացքում շուրջ 65 000 հայեր են լքել երկիրը»,-ասել է նա՝ հավելելով, որ երկրի բնակիչների շուրջ 40 տոկոսը ցանկանում է լքել Հայաստանը: Նա նշել է, որ հաջողություններ չեն արձանագրվել նաև արտաքին քաղաքականության ոլորոտւմ: Անդրադառնալով կադրային փոփոխություններին՝ Դեմիրճյանն ասել է, որ առանձին փոփոխությունները ոչինչ չեն տա: «Հարկավոր է անցկացնել անկախ ու արդար ընտրություններ»,-ասել է նա՝ նշելով, որ ընդդիմությունը բազմիցս է հայտարարություններով հանդես եկել այդ առնչությամբ: Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ բոլոր ընդդիմադիր կուսակցություններից ամենակազմակերպվածը Հայ ազգային կոնգրեսն է: Ըստ նրա, հայ ժողովուրդը իր հույսերը կապում է այդ դաշինքի հետ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |