Ուկրաինայում տեղի կունենա «Ոչ երևանյան դելֆինարիումին ուկրաինական դելֆիններով» կարգախոսով բողոքի ցույցըPanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Ուկրաինայում բնապահպանության շենքի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա դելֆինների կոմերցիոն օգտագործման դեմ՝ «Ոչ Երևանի դելֆինարիումին ուկրաինական դելֆիններով» կարգախոսով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Էկոդաշինք» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: «Մեր ուկրաինացի գործընկերները միանում են մեզ և դեկտեմբերի 27-ին նրանք կազմակերպում են բողոքի ցույց»,-ասել է նա: Ըստ «Pro Paws» ՀԿ-ի նախագահ Էլսիկ Ազիզյանի, դելֆինները օրեկան անցնում են շուրջ 100 կմ, իսկ անհրաժեշտ խորությունը 20 մ է: «Մեր ավազանն ունի 18 մ տրամագիծ և 5 մետր խորություն»,-նշել է նա՝ հավելելով. «Ջուրը ավազանում գերհագեցած է քլորով, ինչը 6 ամսում կհանգեցնի կենդանիների կուրության: Իսկ այժմ պատկերացրեք երեխային, առավել ևս հիվանդ երեխային, այդ լողավազանում, իբր, բուժվելու համար»: Իր հերթին Վայրի բնության ու մշակութային արժեքների հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշել է, որ դելֆինները կարող են վերահսկել շնչառությունը և դադարել շնչել՝ ինքնասպանություն գործելով: Ուկրաինայում բողոքի ցույցի կազմակերպիչներն են «Կանաչ ապագա» Կիևի բնապահպանության դրուժինան ու Ուկրաինայի ազգային բնապահպանական կենտրոնի երիտասարդական թևը: Ուկրաինայում դելֆինները ընդգրկվել են Կարմիր գրքում: Վերջերս Խորվաթիայում արգելվեցին դելֆինարիումները: Փակվում են դրանք նաև Անգլիայում, նաև ԱՄՆ որոշ նահանգներում: Երևանի դելֆինարիումի շինարարությունն իրականացրել է ուկրաինական «Ներում» ընկերությունը: Օդեսայից Երևան է բերվել 4 դելֆին, 2 ծովակատու: Հայաստանում այս պահի դրությամբ կազմավորվում է Դելֆինների պաշտպանության խումբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |