Թուրքիայի նախագահն իր երկրի քաղաքացիներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան առթիվ![]() 24 դեկտեմբերի 2010 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Սուրբ Ծննդյան կապակցությամբ ուղերձում ընդգծել է, որ երկրի բոլոր քաղաքացիները, որոնք ընդհանուր ուրախություն և հույսեր են կիսում, անկախ իրենց ծագումից և դավանանքից, հավասարապես հանրապետության ու ազգի անքակտելի մասն են կազմում: Գյուլը, մասնավորապես, նշել է հետևյալը. «Ողջ պատմության ընթացքում մեր ազգը միասնական է եղել` դրսևորելով հանդուրժողականություն, միմյանց հանդեպ հարգանք, և հենց դա է կազմում Թուրքիայի Հանրապետության հիմքը»: Այնուհետև պետության ղեկավարն իր ուղերձում մատնանշել է, որ Թուրքիան, ինչպես և անցյալում, օգտագործելով կուտակված փորձը, կշարունակի ներդրումներ կատարել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության հաստատման գործում` ընդգծելով, որ Թուրքիան հետագայում ևս կսատարի միջմշակութային ու միջկրոնական երկխոսության հաստատմանն ուղղված ջանքերը: Նա հիշեցրել է նաև, որ յուրաքանչյուր քաղաքացու առաջնահերթ պատասխանատվությունը համամարդկային արժեքների, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը և իրավունքի գերակայությունը, ինչպես նաև թուրք ժողովրդին հատուկ արժեքների պաշտպանությունն ու զարգացումն է, հաղորդում է TRT-Russian-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |