Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց վարչական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը24 դեկտեմբերի 2010 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք հանդիսապետությամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռի միաբանների մասնակցությամբ կատարվեց Մայր Աթոռի վարչական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից: Նոր կառույցը նախագծվել է Մայր Աթոռի ճարտարապետա-շինարարական բաժնի կողմից: Մասնաշենքը, որտեղ տեղակայվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը և ԷԿԼՕՖ հիմնադրամը, կառուցվում է Մայր Աթոռի, Կլոր սեղանի և ԷԿԼՕՖ-ի միջոցներով: Հանդիսավոր արարողության ընթացքում, շարականների և սաղմոսների երգեցողության ներքո, ԷԿԼՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը օրհնեցին կառուցվող շենքի հիմքերը: Արարողության ընթացքում ներկաներին դիմեց Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը, վստահություն հայտնելով, որ նոր պայմանները լավագույնս պիտի նպաստեն միջեկեղեցական երեք կառույցների գործունեության առավել արդյունավետ իրականացմանը: Ապա Հովակիմ Սրբազանն ընթերցեց նոր կառույցի հիմնարկեքի առիթով հրապարակված Հայրապետական օրհնության գիրը, որում մասնավորաբար ասվում է. ՙՀայրապետական մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամին և ԷԿԼՕՖ հիմնադրամին, որոնք ընդառաջ մեր հրավերին քրիստոնեական սիրով զորավիգ եղան կառուցելու այս շինությունը, որի բարեկարգ հարկի ներքո պիտի կազմակերպվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեկեղեցական կարևոր առաքելությունը՚: Վերջում Կլոր սեղան և ԷԿԼՕՖ հիմնադրամների գործադիր տնօրեններ Կարեն Նազարյանը և Տիգրան Հովհաննիսյանը մասնաշենքի կառուցման արձանագրությունը զետեղեցին շենքի հիմքերում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |