Սերժ Սարգսյան. Դեռևս մեծ աշխատանք կա իրականացնելու, որպեսզի կարողանանք հպարտանալ ԵՊՀ տված գիտելիքների մակարդակով24 դեկտեմբերի 2010 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ, Երևանի պետականհամալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին մասնակցելէ ԵՊՀ խորհրդի տարեվերջյաննիստին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Նիստում քննարկվել և հավանության է արժանացել Համալսարանի ռեկտորի հաշվետվությունը` 2009/2010 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ: Այն գնահատվել է բավարար: Հավանություն է տրվել նաև ԵՊՀ-ի 2010թ. եկամուտների և ծախսերի կատարողականի (հունվար-նոյեմբեր) վերաբերյալ հաշվետվությանը: Խորհրդի նիստում հաստատվել է 2011 թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը ևս: Նիստում քննարկվելէնաև «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրության (նոր խմբագրությամբ) նախագիծը, որը հնչած առաջարկություններով հաստատվել է: Անդրադառնալով ներկայացվածհաշվետվություններին` նախագահ Սարգսյանը նշել է, որ տարվա ընթացքում, անշուշտ, որոշակի աշխատանք կատարվել է, սակայն վիճակն այսօր չի կարելի համարել լավ, համարել այնպիսին, որին մշտապես ձգտում ենք: Նախագահն ընդգծել է, որ դեռևս մեծ աշխատանք կա իրականացնելու, որպեսզի կարողանանք հպարտանալ Երևանի պետական համալսարանի տված գիտելիքների մակարդակով, ինչը ժամանակ է պահանջում: «Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք համեմատվել միջին եվրոպական չափանիշների հետ: Եթե կարողանանք ասել, որ մենք ապահովում ենք այդպիսի կրթություն, այն ժամանակ մեր արածով կարող ենք բավարարվել: Ասածս, սակայն, չի նշանակում, որ ոչինչ չի արվել, բոլորը ձեռքերը ծալած նստել են, և չկա որևէ տեղաշարժ: Ես տեսնում եմ տեղաշարժ»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Նախագահը խոսել է նաև իրականացված սոցիալական ծրագրերի մասին: «Ուրախ եմ, որ այս ընթացքում հնարավոր է եղել լուծել որոշակի սոցիալական խնդիրներ և ուրախ եմ, որ 2011թ. ԵՊՀ 315 աշխատող, այսինքն` 315 ընտանիք, կարող են ասել, որ արդեն ունեն սեփական բնակարան: Իհարկե, ի պատիվ իրենց, կարողացան մասնակցել, հավատալ մեր գաղափարին և համատեղ իրականացնել այդպիսի ծրագիր: Մենք այդ ծրագրերը շարունակում ենք և շարունակում ենք արդեն ոչ միայն Համալսարանի, այլ ամբողջ հանրապետության մակարդակով»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |