Նախարարներն Ամանորը կդիմավորեն ընտանիքի հետ՝ կոնյակի գավաթով25 դեկտեմբերի 2010 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Գաղտնիք չէ, որ Հայաստանում ավանդաբար Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշվում է ընտանեկան շրջապատում: «Ամանորը ես տանն եմ նշելու, իմ մերձավորների հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նա հավելել է, որ տոնական օրերին նա կհյուրընկալվի իր բարեկամների ու ընկերների մոտ և հյուրեր կընդունի: «Հյուրերին ես ընդունում եմ ջերմ մթնոլորտում, հյուրասիրում եմ նրանց մեր ամենալավ, հայկական կոնյակով»,-հավելել է նա: Ինչպես հաղորդում է նախարարը, Ալավերդյանը կայցելի Սյունիք, քանի որ արմատներով այնտեղից է: Ամանորն ընտանիքում դիմավորելու ավանդույթին հավատարիմ է նաև տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «Դա մեր ընտանիքից է գալիս, որ Նոր տարին մենք տանն ենք դիմավորում»,-ասել է նախարարը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |