Մոսկվայում ընթանում է ցույց` ուղղված այլատյացության դեմ26 դեկտեմբերի 2010 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում Պուշկինյան հրապարակում ընթանում է «Մոսկվան բոլորի համար է» ցույցը, որի մասնակիցները բողոքում են քաղաքում վերջերս կատարված անկարգությունների և ազգայնամոլների ելույթների դեմ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ոստիկանների գնահատականով, հրապարակում հավաքվել է մի քանի հարյուր մարդ: Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչությունը հայտնել է, որ ցույցի մասնակիցների թիվը չի գերազանցում 1,5 հազարը: «Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր մտադիր չեն հաշտվել Մոսկվայում դեկտեմբերի 11-ին և 15-ին տեղի ունեցած դեպքերի հետ: Ես կարծում եմ, որ Մոսկվայում անկարգությունների պատճառը դարձել է կուտակված թարախը, որը դուրս է ժայթքել»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկը` գրող Վիկտոր Շենդերովիչը: Պուշկինյան հրապարակում տեղադրվել են մետաղ որոնող սարքեր, մարդկանց զննում է ոստիկանությունը: Մոտակա փողոցներում կանգ են առել ոստիկանների և ներքին զորքերի զինծառայողների ավելի քան տասնյակ ավտոբուսներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |