ՀՀ գյուղատնտեսության նախարարն ազատվե՞լ է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ազատվե՞լ է զբաղեցրած պաշտոնից

PanARMENIAN.Net - Չստուգված տվյալների համաձայն, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Մեզ նույնպես այդ մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան, սակայն դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է նախարարության մամլո ծառայությունը:

Պետք է նշել, որ Գերասիմ Ալավերդյանը, հանդես գալով դեկտեմբերի 24-ի ամփոփիչ մամլո ասուլիսում, հայտարարել էր, որ իր պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքերով, այդ հարցը դեռ չի քննարկվել «Օրինաց երկիր» քաղաքական խմբակցությունում, որի անդամ է նա հանդիսանում: «Ես իմ կուսակցության զինվորն եմ, և եթե կուսակցությունը հարմար գտնի, որպեսզի ես աշխատեմ այլ ոլորտում, ապա. ես, բնականաբար, կհամաձայնվեմ այդ որոշման հետ: Բայց ինձ դեռ ոչ ոք ոչինչ չի ասել»,- ասել է նա:

ԶԼՄ-ներում բազմիցս տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ վերջին ժամանակները քննարկվում է նախարարին պաշտոնից ազատելու հարցը

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---