Բաքվում կրկին պնդում են, որ փուլային պլանը «ղարաբաղյան հակամարտության լուծման միակ հնարավոր ուղին է»

PanARMENIAN.Net - «Ցավոք սրտի, 2010-ը դարձավ չարդարացված հույսերի տարի և ավելին, եզրափակիչ փուլում Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովը հաստատեց մեր մտավախությունները»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովը` մեկնաբանելով 2010-ի արդյունքները ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Նրա կարծիքով, «եթե միջազգային հանրությունը ցանկանա տարածաշրջանում զսպել լարվածությունը և պատերազմի սպառնալիքը, ապա, անկասկած, նա պետք է ընդունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը և անցում կատարի հաշտության համաձայնագրի նախապատրաստմանը` հիմնված կարգավորման փուլային պլանի վրա»:

«Կարծում եմ, որ հակամարտության խաղաղ լուծման այլ ուղիներ չկան: Փաթեթային տարբերակն ընդունելի չէ ոչ թե այն պատճառով, որ դուր չի գալիս Ադրբեջանին: Կարելի է կազմել փաթեթային տարբերակ, որը լիովին կհամապատասխանի մեր շահերին, բայց Հայաստանն այն չի ընդունի: Իսկ այն տարբերակը, որում կնախատեսվեր բռնազավթված ԼՂ-ի անկախությունը, անընդունելի է Ադրբեջանի համար»,- ասել է Նամազովը և հավելել, որ փուլային պլանը «ղարաբաղյան հակամարտության լուծման միակ հնարավոր ուղին է», գրում է Day.Az-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---