Գագիկ Մինասյան. Ավտոապահովագրման մասին օրենքն ավելի քան պատրաստ է գործելու27 դեկտեմբերի 2010 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) մասին օրենքն ավելի քան պատրաստ է գործելու: Այդ մասին ՀՀ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի մշտական նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով, ԱՊՊԱ-ի մասին օրենքն ուղղված է ինչպես հետիոտների, այնպես էլ վարորդների իրավունքներին: Ինչ վերաբերվում է քաղաքացիների շարքում այս օրենքից դժգոհությանը, հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ օրենքը կսկսի գործել և բնակչությունը կհասկանա, որ այն բխում է իրենց շահերից: Խոսելով 2010-ին հանձնաժողովի աշխատանքի մասին` Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 28 օրինագծերի և 4 միջազգային պայմանագրերի: Դրանց շարքում Մինասյանը կարևորել է «Ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման մասին» և «Ներքին աուդիտի ներմուծման մասին» օրենքների ընդունումը: «Ներքին աուդիտի մասին օրենքը» թույլ կտա վերահսկողություն իրականացնել, թե ինչպես են տեղաբաշխվում ֆինանսական միջոցները պետական մարմիններում և հաստատություններում»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |