Հայկ Դեմոյան. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ոչ մի կապ չունի այլ գործընթացների հետ![]() ![]() PanARMENIAN.Net - 2010թ. Շվեդիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բուռն զարգացման մեջ էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, դա հերթական անգամ ապացուցեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ոչ մի կապ չունի այլ գործընթացների հետ: Նա նշեց նաև, որ Ցեղասպանության ճանաչումը կախված է ոչ այնքան Հայաստանի և հայկական լոբբիի նախաձեռնություններից, որքան պետությունների շահերից: Անդրադառնալով թանգարան-ինստիտուտի գործունեությանը՝ Դեմոյանն ասել է, որ թանգարան-ինստիտուտը մեկ նպատակ ունի՝ գրագետ և մանրամասն կերպով իրազեկել համաշխարհային հանրությանը Ցեղասպանության պատմության մասին ցուցահանդեսների, խորհրդաժողովների ու դասախոսությունների միջոցով: «Մեր նպատակն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ոչ միայն քաղաքական շահերից ելնելով, այլ նաև այդ փաստի լիարժեք գիտակցության հիման վրա»,-ասել է Հայկ Դեմոյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |