Սննդի մասնագետները հուշում են, թե ինչպես «չփչացնել» Ամանորի տոները27 դեկտեմբերի 2010 - 15:47 AMT PanARMENIAN.Net - «Սննդային թունավորումներից կամ խմիչքի չարաշահման հետևանքներից խուսափելու և սեփական տոնը չփչացնելու համար հարկավոր է չափավոր ուտել և քիչ ալկոհոլ օգտագործել»,- դեկտեմբերի 27-ին մամլո ասուլիսում նման խորհուրդ է տվել Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը: Ըստ նրա, հայկական սեղանի համար արդեն ավանդական դարձած «խոզի բուդը» պետք է վեց ժամից ավելի սեղանի վրա չմնա: «Այն հարկավոր է պահել սառնարանում երեք օրից ոչ ավելի: Աղցանների պահպանման ժամկետը ևս չպետք է գերազանցի 24 ժամը: Կրեմով թխվածքները կարելի է պահել 24-72 ժամ, իսկ գաթան ավելի երկար է պահպանվում»,-ասել է փորձագետը: Նա ընդգծել է, որ կտրականապես արգելվում է սունկ ուտելիս գինի օգտագործել, կամ ձուկը օգտագործել կաթնամթերքի հետ: «Այս տարի գրանցվել է սնկով թունավորման 18 դեպք, որի արդյունքում տուժել է 32 մարդ, իսկ չորսը մահացել են»,-ասել է նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |