Վարդան Հարությունյան. «ՀայՌուսգազարդի» ծրագրերը 2011թ. կնպաստեն էներգետիկ ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանը

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Շնորհավորելով հյուրին պաշտոնավարման կապակցությամբ, դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը:

Խոսելով ընկերության ընթացիկ գործունեության եւ 2011թ. ծրագրերի մասին Վ.Հարությունյանը նշել է, որ իրականացվող ծրագրերը կնպաստեն էներգետիկ ոլորտում է հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Վյաչեսլավ Կովալենկոն ցանկություն է հայտնել Ամանօրյա տոներից հետո այցելել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և հանդիպում ունենալ ընկերության աշխատակազմի հետ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---