Արա Նռանյան. Մեկ կամ երկու նախարարների հրաժարականը «չի փրկի» Հայաստանը27 դեկտեմբերի 2010 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Մեկ կամ երկու նախարարների պաշտոնանկությունը «չի փրկի» Հայաստանը, դեկտեմբերի 27-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցությունից Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը` մեկնաբանելով Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հրաժարականը: «Հարցը ոչ թե մարդկանց, այլ էկոնոմիկայի ոլորտների զարգացման նկատմամբ երկրի կառավարության մոտեցումների մեջ է: Ճգնաժամի ժամանակ երկրի կառավարությունն օժանդակեց սննդի արդյունաբերության ոլորտի միայն մեկ ձեռնարկության, ինչը հանգեցրեց այլ ձեռնարկությունների գործունեության վատթարացմանը»,- ասաց նա: Պատգամավորի խոսքով` հարցը ոչ թե անձանց, այլ նրանց առջև դրված խնդիրների մեջ է: «Բոլոր այդ նախարարները լավ մասնագետներ են, սակայն քաղաքական համարձակությունն ու ինքնուրույն մտածելու ունակությունը, ցավոք, այսօր չի ողջունվում»,- ասաց Արա Նռանյանը: Բացի դրանից նա ավելացրեց, որ իրենց ոլորտի համար պատասխանատու նախարարները ներկայացնում են օրինագծեր, որոնք վնասում են տվյալ ոլորտի զարգացմանը: Օրինակ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հակասոցիալական ուղղվածության օրինագծեր է ներկայացնում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |