HSBC Բանկ Հայաստանը երկու շաբաթում ԱՊՊԱ 180 պայմանագիր է վաճառել![]() 27 դեկտեմբերի 2010 - 17:38 AMT PanARMENIAN.Net - «HSBC Բանկ Հայաստանը» ՓԲԸ-ն երկու շաբաթում վաճառել է ԱՊՊԱ 180 պայմանագիր, PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: «HSBC Բանկ Հայաստանը» ՓԲԸ-ն և «Կասկադ ինշուրանս» ՓԲԸ-ն դեկտեմբերի 2-ին պայմանագիր են կնքել ապահովագրության պայմանագրերի համատեղ վաճառքի մասին: Բանկում հնարավոր կլինի ձերք բերել ոչ միայն ԱՊՊԱ պայմանագրեր, այլ նաև տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագրեր, ինչպես նաև կտրամադրվի զբոսաշրջային ու բժշկական ապահովագրություն: Ըստ նրա, կնքված համաձայնագիրը թույլ կտա նոր մակարդակի բարձրացնել հարաբերությունները բանկի հաճախորդների հետ: «Դառնալով Cascade Insurance-ի գործակալը, մենք կարող ենք ապահովագրական գիծ առաջարկել մեր հաճախորդներին: Պայմանագրերը կարելի է ձեռք բերել բանկի բոլոր բաժանմունքներում կամ հեռախոսային բանկինգի միջոցով»,-ասել է բանկիրը: Աստրիդ Քլիֆորդը հավելել է, որ համագործակցությունը լիովին արդարացրեց բանկի ակնկալիքները: «Մենք այն դիտարկում ենք որպես գրավիչ հնարավորություն բանկի համար, ինչպես նաև որպես աննախադեպ համագործակցություն ֆինանսական և ապահովագրական ծառայություններ տրամադրող առաջատար կառույցների միջև: Նա նշել է նաև, որ առաջին երկու շաբաթներում շեշտը դրվել է ԱՊՊԱ պայմանագրերի տրամադրման վրա, իսկ 2011թ. կաճի հետաքրքրությունը նաև ապահովագրության այլ տեսակների հանդեպ: «Ապահովագրության պայմանագրերի տրամադրումը բանկի կողմից կնպաստի հանրության իրազեկման բարձրացմանը և ապահովագրային ծառայությունների պահանջարկի աճին շուկայում»,-ասել է Քլիֆորդը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |