Արա Նռանյան. Հայաստանի բնակիչների համար 2010 թվականը դարձավ անկառավարելի գնաճի տարի![]() 27 դեկտեմբերի 2010 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակիչների համար 2010 թվականը դարձավ անկառավարելի գնաճի տարի, դեկտեմբերի 27-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց ՀՅ Դաշնակցությունից Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը: «Մենք չափազանց մակերեսորեն ենք վերաբերվում գնաճի խնդրին և այն լուծում մեկ-երկու վարչական լծակների օգնությամբ»,- ասաց նա: Ընդ որում` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամն ավելացրեց, որ ընթացիկ տարում գնաճի մակարդակը երկու անգամ կգերազանցի բյուջեում ներմուծված ցուցանիշը, այսինքն` կկազմի մոտ 9%: Նա նկատեց նաև, որ 10 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում գնաճն ավելի բարձր է, քան միջին աշխատավարձի աճը, այսինքն` իրական աշխատավարձի անկում է նկատվում: Ինչ վերաբերում է 2011 թվականին սպասվող գնաճին, ապա, պատգամավորի կարծիքով, այն հաջորդ տարի ևս հնարավոր չի լինի զսպել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |