«Տաթևի թևերն» արդեն 8800 ուղևոր են տեղափոխել

«Տաթևի թևերն» արդեն 8800 ուղևոր են տեղափոխել

PanARMENIAN.Net - 2010 թվականին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործունեության նշանակալի իրադարձություններից մեկը «Տաթևի վերածնունդ» նախագծի, այդ թվում` սեպտեմբերի 16-ին աշխարհի ամենաերկար ճոպանուղու` «Տաթևի թևերի» գործարկումն էր:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին ՀԱՄՀ-ից, «Տաթևի թևերն» արդեն 8800 ուղևոր են տեղափոխել, և դա միայն 2010 թվականի ավարտին: ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանն անձամբ ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանն ու նրա հնարավորությունները հայտնի դառնան ամբողջ աշխարհին: «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն ընտանիքի միավորման և բարեկամների հետ Նոր տարվա ակնկալիքները կիսելու լավ հնարավորություն են: Եվ այս կապակցությամբ մեր ընտանիքը համախմբվելու է Լիբանանում, որտեղ ծնողներս են ապրում: Բարեկամներս կժամանեն ԱՄՆ-ից, Եվրոպայից ու Միջին Արևելքից: Իսկ ես, տիկինս ու մեր հինգ զավակները միասին կներկայացնենք Հայաստանը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---