Փորձագետը կարծում է, որ հայերը պետք է ազատվեն ավանդական ամանորյա ծանր սեղանից27 դեկտեմբերի 2010 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Նորաձևության հայկական խորհրդի անդամ, մոդելավորող, դիզայներ Լիլիթ Մարգարյանը կարծում է, որ հայերն արդեն պետք է ազատվեն ավանդական ամանորյա ծանր սեղանից: «Պետք է հրաժարվել ավանդական հայկական սեղանից, որը ծանրաբեռնված է բազմատեսակ ուտելիքներով և մթերքներով: Ես կարծում եմ, որ Նոր տարին ընտանեկան տոն է, այլ ոչ թե ուտելիքի տոն: Հենց այդ պատճառով Ամանորի նման ուրախ տոնը սկսում է արդեն նյարդայնացնել ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին»,- ասել է նա: Մարգարյանը նշել է, որ այս տարի պատրաստվում է ուշադրությունը կենտրոնացնել քաղցրավենիքի վրա: Միաժամանակ, մոդելավորողն ավելացրել է, որ զգեստի ընտրությունը կախված է նրանից, թե ինչպիսին է լինելու գիշերը: «Եթե աղջիկը պատրաստվում է ամանորյա գիշերն անցկացնել ընտանիքի հետ, ապա անհրաժեշտ է լինել շատ գեղեցիկ և ճաշակով հագնված, բայց այլ բան է, եթե ամանորյա գիշերն անցկացնելու ես ռեստորանում, այդ դեպքում շքեղությունը ողջունվում է»,- ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |