Երևանում տեղի կունենա «Ձեռք ձեռքի» տոնական միջոցառում` նվիրված մանկատների և սոցիալապես անապահով երեխաներին

Երևանում տեղի կունենա «Ձեռք ձեռքի» տոնական միջոցառում` նվիրված մանկատների և սոցիալապես անապահով երեխաներին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին` ժամը 14:30-ին, Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ամանորի «Ձեռք ձեռքի» տոնական հանդես մանկատների և սոցիալապես անապահով երեխաների համար: Միջոցառման նպատակն է մշակութային ծրագրերի միջոցով զարգացնել շփումը հասարակության տարբեր խավերի երեխաների միջև, հավասար պայմաններ և միջավայր ստեղծել նրանց համար:

Ծրագրում նախատեսված է համերգ` երգահան Կարեն Գրիգորյանի և Երևանի Պետական Կոնսերվաոտորիայի ուսանողների մասնակցությամբ, անիմացիոն մանկական ֆիլմերի ցուցադրություն, խաղեր և ամանորյա նվերներ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---