Վարդան Այվազյան. 2010 թվականին ՓՄԲ-ն հարկային բեռի ավելացում չզգաց

Վարդան Այվազյան. 2010 թվականին ՓՄԲ-ն հարկային բեռի ավելացում չզգաց

PanARMENIAN.Net - 2010 թվականին փոքր և միջին բիզնեսը հարկային բեռի զգալի ավելացում չզգաց: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտնեց տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով` 2010 թվականին հանձնաժողովը մի շարք օրինագծեր ու փոփոխություններ է ներկայացրել` ուղղված Հայաստանում փոքր և միջին բիզնեսին աջակցությանը: Այվազյանն ավելացրեց, որ 2011 թվականին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովը մտադիր է լսումներ հրավիրել տրանսպորտի և կապի, կոնցեսիոն համաձայնագրերի, ձկնաբուծության, հարկային վարչարարության ոլորտում առաջարկվող օրինագծերի շուրջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---