2011 թվականին սպասվում են Հայաստանի խորհրդարանի խոսնակի և վարչապետի այցերը ՄինսկPanARMENIAN.Net - Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերություններն ինտենսիվ կերպով զարգանում են: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպան Ստեպան Սուխարենկոն: Դեսպանը նշեց քաղաքական երկխոսության բարձր մակարդակը` ավելացնելով, որ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի 2011 թվականին սպասվող այցերը Բելառուս լրացուցիչ խթան կդառնան Երևանի ու Մինսկի միջև համագործակցության խորացման համար: Ստեպան Սուխարենկոն նշեց նաև, որ հաջորդ տարի ծրագրվում են նաև պաշտպանության, առողջապահության նախարարների այցերը Բելառուս, ինչպես նաև նախատեսվում է Երևանում միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների նիստեր անցկացնել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |