Լիբանանում գումարվել է Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադիր ժողովը27 դեկտեմբերի 2010 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին Լիբանանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ գումարվել է Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադիր ժողովը: Դեսպան Աշոտ Քոչարյանը ողջույնի խոսքում կարեւորել է Ասոցիացիայի ստեղծումը, ներկայացրել Ասոցիացիայի հիմնական նպատակները: Նա հույս է հայտնել, որ հիմնադիր անդամների ջանքերի շնորհիվ հաջորդ տարվա ընթացքում հնարավոր կլինի ծավալել արդյունավետ գործունեություն բոլոր փոխշահավետ ոլորտներում` երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու նպատակով: Այնուհետեւ քննարկվել են որոշ ընթացակարգային հարցեր, կապված Ասոցիացիայի գրանցման եւ հիմնադիր անդամների պարտավորությունների հետ: Ներկայացվել են առաջարկություններ Ասոցիացիայի խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ասոցիացիայի ստեղծման նպատակն է նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը` առեւտրատնտեսական, զբոսաշրջության, կրթական, մշակութային, առողջապահական եւ այլ ոլորտներում: Ասոցիացիայի հիմնադիր անդամներն են «Բիբլոս», «Քրեդիտ» եւ «Աուդի» բանկերի ղեկավարները, Լիբանանի հայտնի գործարարները: Նախատեսվում է, որ Ասոցիացիայի պաշտոնական հիմնադրման մասին կհայտարարվի 2011 սկզբին` գրանցման հետ կապված բոլոր ընթացակարգային հարցերն ավարտելուց հետո: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |