Բելառուսը մտադիր է խորացնել Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները![]() 27 դեկտեմբերի 2010 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալները վերջին երկու տարիների ընթացքում մեկուկես անգամ ավելացել են, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպան Ստեպան Սուխարենկոն: Նրա խոսքով` 2010 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 45 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես նշեց Սուխարենկոն, Հայաստանի և Բելառուսի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստել է Երևանում հայ-բելառուսական առևտրի կենտրոնի բացումը, որի նմանը ծրագրվում է բացել Հայաստանի խոշոր քաղաքներում: «Մենք մտադիր ենք խորացնել Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները: Այդ ոլորտում մեր ծրագրերը բավական լուրջ են»,- ասաց Ստեպան Սուխարենկոն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |