Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ Վատիկանում Հռոմի Պապին օգնել են նաև հայ կաթոլիկներ

Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ Վատիկանում Հռոմի Պապին օգնել են նաև հայ կաթոլիկներ

PanARMENIAN.Net - Վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ հայ կաթոլիկները հնարավորություն են ունեցել սպասարկել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին Վատիկանում սուրբ ծննդյան պատարագի ժամանակ: Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հռոմի Պապի հետ միասին պատարագը մատուցել են Հռոմի Պապական հայկական կոլեգիայի տեսուչը, փոխտեսուչը, սարկավագները և բոլոր սեմինարիստները, այդ մասին հայտնել է հռոմեական սեմինարիայի տեսուչ Գևորգ Նորադունգյանը:

Միաժամանակ Երևանում Սուրբ Գրիգոր Նարեկացու կաթոլիկ ծխական համայնքում Սուրբ ծնունդն անցկացվել է թատերականացված ներկայացմամբ: Հայ կաթոլիկները Քրիստոնի ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, իսկ Աստվածահայտնությունը և Մկրտությունը` հունվարի 6-ին, այդ օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի ծնունդը:

Սուրբ ծննդյան գիշերը հայ կաթոլիկները մասնակցել են ծննդյան պատարագին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ավագ քահանա, վադապետ Պետրոս Եսայանի գլխավորությամբ, հաղորդում է «Բլագովեստ-ինֆո»-ն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---