Ամանորյա ձվերի դեֆիցիտի խնդրի լուծմանը ձեռնամուխ է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը28 դեկտեմբերի 2010 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս արտադրողների և ներմուծողների հետ համատեղ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ` ուղղված հավիձվի մանրածախ շուկայում իրավիճակի կայունացմանը, այդ թվում` ձվի պահանջարկի ապահովմանը ներկրման ծավալների հաշվին, ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում: Աղբյուրի համաձայն, արդեն իսկ իրականացվել են հավի ձվի ներմուծումներ Հայաստան, որոնք ուղղված են Ամանորի նախօրեին հավի ձվի նկատմամբ բնակչության լրացուցիչ պահանջարկի բավարարմանը: «Ակնկալում ենք, որ ստեղծված իրավիճակը առաջիկայում կկայունանա, և ամենակարճ ժամկետներում տեսանելի կլինեն իրականացվող միջոցառումների արդյունքները»,- նշվում է հաղորդագրությունում:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |