Մկրտիչ Մինասյան. Կարելի է ասել, որ Հայաստանին հաջողվեց հաղթահարել ֆինանսական ճգնաժամը28 դեկտեմբերի 2010 - 14:30 AMT PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքը բավականին ակտիվ էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսոմ հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա, 2010թ. տարբերվում էր 2008-09թթ. նրանով, որ տնտեսության ոլորտում անկումը կասեցվեց: «Կարելի է ասել, որ Հայաստանին հաջողվեց հաղթահարել ֆինանսական ճգնաժամը»,-ասել է նա: Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը՝ Մինասյանը կարևորեց ԵԱՀԿ գագաթնաժողովի անցկացումն Աստանայում: Ըստ նրա, կարևոր է, որ բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ գագաթնաժողովի շրջանակներում ընդգծեցին, որ տարածքային ամբողջականության սկզբունքն առաջնային չէ: Սակայն, ՀՀԿ անդամը նշեց, որ գագաթնաժողովի ընթացքում ղարաբաղյան հարցում որոշակի առաջընթաց գրանցվեց: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Մկրտիչ Մինասյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը պարզ հասկացրեց Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը քննարկման առարկա չէ: Արտահայտվելով ֆուտբոլային դիվանագիտության տերմիններով, նա ասել է, որ գնդակն այս պահի դրությամբ Թուրքիայի կիսադաշտում է, և որ այժմ Անկարայի հերթն է ինչ-որ քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |