«Օրինաց երկիր» կուսակցությունում քննարկվում է գյուղատնտեսության նոր նախարարի թեկնածությունը

«Օրինաց երկիր» կուսակցությունում քննարկվում է գյուղատնտեսության նոր նախարարի թեկնածությունը

PanARMENIAN.Net - Պարզելու համար հավկիթի գնաճի և այդ ապրանքի պակասի պատճառները՝ հարկավոր է ուսումնասիրել իրավիճակը շուկայում: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի ղեկավար Խաչիկ Հարությունյանը: Ըստ նրա, իր ծանրակշիռ խոսքն այս հարցում պետք է ասի նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Անդրադառնալով գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի պաշտոնանկությանը՝ Խաչիկ Հարությունյանը հայտարարել է, որ նոր նախարարի թեկնածությունը քննարկման փուլում է: «Առաջիկա 1-2 օրում կամ արդեն հաջորդ տարի մենք կհայտնենք նոր նախարարի անունը»,-ասել է Հարությունյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---