Գագիկ Մինասյան. ՀՀ կառավարությունն էական քայլեր է ձեռնարկում երկրում գնաճի դեմ պայքարելու համար

PanARMENIAN.Net - 2010-ին Հայաստանում արձանագրվել է բարձր գնաճ (11 ամիսների տվյալներով ավելի քան 8 տոկոս), որն անցյալ տարվա մակրոտնտեսական ցուցանիշների ֆոնի վրա զգալի մարտահրավեր է երկրի իշխանություններին: Այդ մասին դեկտեմբերի 28-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքերով, նման ցուցանիշն անբարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունք է, որոնք հանգեցրել են գյուղատնտեսության ոլորտում զգալի անկման, մասնավորապես, բուսաբուծության գծով: Մյուս ոլորտը, որը նշել է պատգամավորը, հացահատիկի համաշխարհային գների բարձրացումն է, ինչը չէր կարող չազդել Հայաստանի վրա, քանի որ երկրի քաղաքացիների սպառողական զամբյուղում հացամթերքը զգալի տեղ է գրավում: «Հայաստանի կառավարությունը զգալի քայլեր է ձեռնարկում հացահատիկից երկրի կախվածությունը նվազեցնելու համար: Արդեն մշակվել է սերմնաբուծության զարգացման հայեցակարգ, ինչը թույլ կտա ապահովել ներքին շուկայի պահանջները»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---