Ավելի քան 300 հայ ընտանիքներ որպես ամանորյա նվեր գազի վառարաններ ստացան

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի և «ՀայՌուսգազարդ» ընկերության համատեղ ակցիայի շրջանակում մայրաքաղաքի ավելի քան 300 կարիքավոր ու ազատամարտիկների ընտանիքներ որպես ամանորյա նվեր գազի վառարաններ ստացան։

«Երևանգազ» մասնաճյուղի տնօրեն Գառնիկ Մովսիսյանի խոսքով` ակցիան նպատակ ունի ամանորի շեմին թեթևացնել կարիքավոր ընտանիքների հոգսերը ու ջերմացնել նրանց բնակարանները: «Երևանգազ»-ի տնօրենը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց ընդառաջել վառարանների տեղադրման և նախագծային աշխատանքներին:

Վառարանները բաժանվել են մայրաքաղաքի վարչական շրջանների` թաղապետարանների կողմից տրված ցուցակների համաձայն, հաղորդում է «ՀայՌուսգազարդի» մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---