Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդունել է ՌԴ-ում եւ համատեղության կարգով ՀՀ-ում Մալազիայի նորանշանակ դեսպանինPanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն ընդունել է ՌԴ-ում եւ համատեղության կարգով ՀՀ-ում Մալազիայի նորանշանակ դեսպան Դաթո Զայնոլ Աբիդին Օմարին: Ողջունելով հյուրին եւ շնորհավորելով նշանակման կապակցությամբ` դեսպան Եսայանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու հետագա փոխգործակցությունը: Դեսպան Աբիդին Օմարը դիմել է դեսպան Եսայանին` Հայաստանում իր հավատարմագրերի հանձման հարցում աջակցություն ցուցաբերելու համար: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Դեսպան Եսայանը, կարեւորելով երկկողմ առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը, նշել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |