Վահե Վարդանյան. Մինչև տարեվերջ ԱՊՊԱ պայմանագրեր ձեռք կբերի վարորդների 40 տոկոսը29 դեկտեմբերի 2010 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթվա վերջի դրությամբ, Հայաստանի ապահովագրական ընկերությունների պաշտոնական հաշվարկների համաձայն, ԱՊՊԱ պայմանագրեր ձեռք է բերել վարորդների 30 տոկոսը, PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը: Միաժամանակ նա կարծում է, որ այդ ցուցանիշն ավելի բարձր է, քանի որ արդեն հերթեր են գոյանում: «Մարդիկ, սովորույթի համաձայն, ամեն ինչ թողնում են վերջին օրվան, և վերջին շաբաթում պայմանագրերի վաճառքն ակտիվ է ընթանում: Մեր մասնագետների կարծիքով, ապահովագրված մեքենաների քանակը մինչև տարեվերջ հասնելու է 40 տոկոսի»,- հավելել է նա: Վահե Վարդանյանը նաև հաղորդել է, որ ապահովագրական ընկերություններն աշխատելու են մինչև 2010-ի դեկտեմբերի 31-ի օրվա կեսը, իսկ ամանորյա տոներից հետո աշխատելու են 2011-ի հունվարի 3-ից: Հունվարի 10-ից սկսած յուրաքանչյուր 10-րդ օրը չապահովագրված մեքենաների վարորդները կտուգանվեն 5 հազար դրամով, իսկ այն դեպքում, եթե մեքենան կանգնեցնի ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը, ապա վարորդը կտուգանվի 50 հազար դրամով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |