Պետդեպարտամենտը տեղյակ չէ, թե արդյոք ԱՄՆ նոր դեսպաններն արդեն երդում են տվել

Պետդեպարտամենտը տեղյակ չէ, թե արդյոք ԱՄՆ նոր դեսպաններն արդեն երդում են տվել

PanARMENIAN.Net - ,- ԱՄՆ Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Ըստ նրա, պաշտոնը ստանձնելուց առաջ դեսպանները պետք է դիվանագիտական խորհրդակցությունների մասնակցեն Պետդեպարտամենտում:

Դեկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, չորս նոր դեսպաններ նշանակեց, շրջանցելով Սենատը: Դեսպանները պաշտոնները կստանձնեն Չեխիայում, Սիրիայում , Թուրքիայում և Ադրբեջանում: Ինչպես արդեն նշվել է, Թուրքիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել Ֆրենսիս Ռիկարդոնեն, իսկ Ադրբեջանում` Մեթյու Բրայզան, որոնց դեմ վետոյի իրավունք էին կիրառել սենատորներ Մենենդեսը, Բոքսերն ու Բրաունսվիկը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---