Վախճանվել է ամերիկյան դիվանագիտության լեգենդ Բարրի Զորթյանը

Վախճանվել է ամերիկյան դիվանագիտության լեգենդ Բարրի Զորթյանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 30-ին 90 տարեկան հասակում վախճանվեց ամերիկյան դիվանագիտության լեգենդ, 20-րդ դարի 60-ական թվականներին Սայգոնում ԱՄՆ կառավարության խոսնակ Բարրի Զորթյանը:

Ինչպես գրում է The Washington Post թերթը, Զորթյանը ծնվել է Քյութահյաում 1920 թվականին: Նա փոքր տղա էր, երբ ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ և հաստատվեց Նյու Հեյվենում` Կոնեկտիկուտի նահանգ: Զորթյանն ավարտել է Յելի համալսարանը, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր նավատորմում: Նա պաշտոնաթող եղավ 1973թ. գնդապետի կոչումով:

Զորթյանն աշխատել է CBS-ում, , TIME ամսագրում, եղել է խոսնակ Ռոնալդ Ռեյգանի նախընտրական արշավի ժամանակ: Պարսից ծոցի առաջին պատերազմի ժամանակ թղթակցել է The Washington Post-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---