Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մատուցել է տոնական պատարագ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մատուցել է տոնական պատարագ

PanARMENIAN.Net - Հունվարի 6-ին Անթիլիասում Սուրբ Ծննդյան տոնական պատարագ է մատուցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Պատարագին ներկա է գտնվել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի ներկայացուցիչ Ժան Հովասափյանը: Երկրի խորհրդարանը ներկայացնում էր Հակոբ Բագրատունին:

Նորին Սրբությունը շնորհավորել է հավատացյալների Սուրբ Ծնունդն ու մաղթել հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն: Պատարագին ներկա էին բոլոր երեք հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները, լիբանանցի քաղաքական գործիչներ ու գործարարներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---