2010 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 33.8%-ով![]() 7 հունվարի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. Հայաստանում հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 11,3 մլն լիտր կոնյակ, ինչը 33.8%-ով ավելի է 2009 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ այդ նույն ժամանակահատվածում երկրում արտադրվել է 9,1 մլն լիտր օղի, ինչը 20.8% -ով պակաս է 2009 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշից: Բացի այդ, 2010 թ. հունվար-նոյեմբերին արտադրվել է 4,2 մլն լիտր գինի` 2009 թ. նույն ժամանակահատվածի 3,5 մլն լիտրի փոխարեն (18%-ով ավելի): Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 14,7 մլն լիտր գարեջուր, ինչը 42%-ով ավելի է 2009 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվածից: Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 64.7%-ով` կազմելով 408,9 հազ. լիտր: Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 2%-ով` կազմելով 32,9 մլն լիտր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |